28.09.2024

Գնել Սանոսյանն Իրանի դեսպանի հետ այցելել է Սյունիքի մարզում կառուցվող «Նորավան» ենթակայան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում: ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոհբանիի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ նա այցելել է կառուցվող «Նորավան» ենթակայան:


Նախարարը ծանոթացել է կայանի շինարարության ընթացքին և կատարված աշխատանքներին: Նրան ներկայացվել է նաև տեղադրված սարքավորումների միջոցով Երևանից և Թեհրանից մոնիթորինգ անելու հնարավորությունը:


Նախատեսվում է մինչև այս տարվա ձմեռ ավարտին հասցնել մալուխների անցկացման աշխատանքները, իսկ 2025 թվականի ընթացքում ապահովել տեխնիկական լիարժեք հագեցվածությունը: Վերջին երկու ամսվա ընթացքում Հայաստանից դեպի Իրան էլեկտրահաղորդման գծի հատվածում տեղադրվել է մոտ 40 հենասյուն:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ակտիվացնել համագործակցությունը ենթակայանի աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու համար:

Թեմայի այլ նորություններ