28.09.2024

ՀՆԱ-ի աճով Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում երրորդն է

2024 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ համախառն ներքին արդյունքի ծավալն աճել է 4,6%-ով՝ 2023 թվականի հունվար-հունիս ամիսների մակարդակի համեմատ։ Դրա մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։


Հաշվետու ժամանակահատվածում ԵԱՏՄ-ում ապրանքների արտադրությունն աճել է 4,3%-ով, ծառայությունների արտադրությունը՝ 5,2%-ով։


2024 թվականի հունվար-հունիս ամիսներին համախառն ներքին արդյունքի ապրանքների արտադրության աճը կազմել է.


Ղրղզստանում՝ 8,7%,


Բելառուսում՝ 7,5%,


Հայաստանում՝ 7,3%,


Ռուսաստանում՝ 4,2%,


Ղազախստանում՝ 3,6%:

Թեմայի այլ նորություններ