
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Ճանապարհներն հիմնականում բաց են, Վանաձոր-Ալավերդիում սահմանափակումներ կան:
04.08.2025ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության ծավալման մեծ ներուժ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«[Կան] առանձին պետությունների փորձեր՝ ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, մուտք գործելու դեպի Կասպից ծովի ռեսուրսները և իրենց անմիջական մուտքը Կենտրոնական Ասիա ապահովելու համար», - ասել է Սերդյուկովը։ Նրա խոսքով, դրա համար ակտիվորեն օգտագործվում է հայ-ադրբեջանական սահմանի կոնֆլիկտային ներուժը: Խաղաղության պայմանագրի կնքումը կարևոր է իրավիճակի հետագա կարգավորման համար։
Սերդյուկովի խոսքով՝ Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի և Երևանի միջև հետհակամարտային կարգավորման վրա՝ չնայած ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը։ «Նույնիսկ չնայած կազմակերպությանը Հայաստանի անդամակցությանը, դրսից փորձերը՝ ազդել հետկոնֆլիկտային կարգավորման ձևաչափի վրա, առկա են»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանային զինատեսակներից կրակ են բացել Ներքին Հանդի շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմից կա չորս զոհ և մեկ վիրավոր։
Ճանապարհներն հիմնականում բաց են, Վանաձոր-Ալավերդիում սահմանափակումներ կան:
04.08.2025Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունն է հայտարարություններ արել։
31.07.2025Նշվում է, որ նախագծի մոտավոր արժեքը 300 հազար լարի է (111 հազար դոլար):
29.07.2025