
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Ճանապարհներն հիմնականում բաց են, Վանաձոր-Ալավերդիում սահմանափակումներ կան:
04.08.2025Ալբանիան, որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, կշարունակի ձգտել ուժեղացնել կազմակերպության մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս մասին հայտարարել է Ալբանիայի վարչապետ, ԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռաման, հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:
Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այս տարի կարևոր տեղ կզբաղեցնի նախագահության օրակարգում՝ ԵԱՀԿ-ն բազմիցս ապացուցել է, որ կարող է գործունեություն ծավալել հակամարտային եւ հետհակամարտային իրավիճակներում։
«Որպես ԵԱՀԿ նախագահ, ձգտելու ենք շարունակել ամրապնդել կազմակերպության մասնակցությունը հակամարտության կարգավորմանը Մինսկի խմբի համանախագահների ջանքերով՝ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու համար: Ժնևյան միջազգային բանավեճերը և դրանց հետ կապված մեխանիզմները, Մերձդնեստրյան գործընթացը նույնպես կարևոր տեղ կզբաղեցնեն նախագահության օրակարգում»,- մեջբերում է կառույցը Ռամայի խոսքերը։
Ճանապարհներն հիմնականում բաց են, Վանաձոր-Ալավերդիում սահմանափակումներ կան:
04.08.2025Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունն է հայտարարություններ արել։
31.07.2025Նշվում է, որ նախագծի մոտավոր արժեքը 300 հազար լարի է (111 հազար դոլար):
29.07.2025