
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
Սեպտեմբերի 4-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Անդրի Բասիլաիայի հետ:
04.09.2025Իսրայելի գլխավոր դատախազությունը դատարանում ապացույցներ կներկայացնի այն մասին, որ իսրայելական «Aeronautics Defense Systems» (ADS) ընկերության աշխատակիցները, Ադրբեջանում իրենց անօդաչուների փորձարկման ժամանակ մտադիր են եղել հարվածել Արցախում հայկական դիրքերին, հայտնում է անգլալեզու «The Times of Israel» պարբերականը:
Դատարանում պատասխանողի կարգավիճակով հանդես կգան ընկերության գլխավոր տնօրեն Ամոթ Մաթանը, նրա տեղակալ Մեիր Ռազմովիչը, զարգացման գծով տնօրեն Հաիմ Հիվաշարն ու մարքեթինգի տնօրեն Դեյվիդ Գոլդենը:
Դատական հայցի հիմքում հետեւյալն է. 2017 թվականի աշնանը, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները, նոր իսրայելական անօդաչուներ ձեռք բերելու մտադրությամբ, խնդրել են Ադրբեջան ժամանած «Aeronautics Defense Systems» աշխատակիցներին ցուցադրել Orbiter 1K կամիկաձե-դրոնների հնարավորությունները: Այդ նպատակով անօդաչուների օպերատորներին առաջարկել են հարվածներ հասցնել 2 երկրների սահմանագծում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Արդյունքում, իսրայելցի օպերատորները հրաժարվել են կատարել խնդրանքը, փոխարենը ընկերության ղեկավարությունն է լիցքավորել դրոններն ու հենց իրենք են նշանառության առել առաջարկված դիրքերը: Դիրքերը խոցել նրանց չի հաջողվել, սակայն անօդաչուներից մեկն ընկել է Արցախում հայկական ԶՈՒ դիրքերից մեկից 100 մետր հեռավորության վրա:
Այժմ Իսրայելում հարուցվել է քրեական գործ՝ «Aeronautics Defense Systems» ընկերության դեմ՝ հայկական դիրքերի ուղղությամբ հարվածներ հասցնելու գործում ադրբեջանական կողմին աջակցելու համար:
Սեպտեմբերի 4-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Անդրի Բասիլաիայի հետ:
04.09.2025Հայտարարությանը միացել են Ալբանիան, Վրաստանը, Իսլանդիան, Մոլդովան, Նորվեգիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սան Մարինոն, Սերբիան, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ:
04.09.2025Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը:
02.09.2025