
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
Սեպտեմբերի 4-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Անդրի Բասիլաիայի հետ:
04.09.2025Եվրամիությունը ողջունում է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի ներկայությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված համաձայնությունը: Կառույցի համոզմամբ՝ դա նշանակալի առաջընթաց էր տասնամյակներ տևած հակամարտության դադարեցման ուղղությամբ:
«Այժմ կարևոր է, որ պայմանավորվածությունները ժամանակին իրականացվեն, Խաղաղության պայմանագիրը ստորագրվի և վավերացվի: Դա կարևոր և վճռական քայլ է դեպի երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորում՝ հիմնված երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների փոխադարձ ճանաչման վրա՝ Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ պայմանավորվածությունների իրականացումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի ընդհանուր խաղաղ զարգացման վրա:
«ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարիներ շարունակ աշխատել է երկու կողմի և միջազգային գործընկերների հետ՝ կայուն խաղաղության պայմաններ ստեղծելու համար»,- նշել են Եվրամիությունից:
Հայտարարությանը միացել են Ալբանիան, Վրաստանը, Իսլանդիան, Մոլդովան, Նորվեգիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սան Մարինոն, Սերբիան, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ:
Սեպտեմբերի 4-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Անդրի Բասիլաիայի հետ:
04.09.2025Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը:
02.09.2025Փորձագետները ներկայիս գործարքը համեմատում են 1938 թվականի Մյունխենի համաձայնագրի հետ՝ այն որակելով որպես «ցեղասպան բռնապետության» խաղաղեցման քաղաքականություն։
01.09.2025