27.10.2026

Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն. ԱԱԾ

Հայաստանը հոկտեմբերի 24-ին Ադրբեջանին է փոխանցել այդ երկրի քաղաքացի Յաշար Ալի օղլու Քասիմովին, որը նախկինում հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և հայտնաբերվել Տավուշի մարզում։


Ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության՝ Ադրբեջանի քաղաքացին Հայաստանի տարածքում էր հայտնվել «մոլորվելու հետևանքով»։


«Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլին [...] սույն թվականի հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջանի Հանրապետություն՝ փոխանցվել է ԱՀ իրավասու մարմիններին», – նշվում է հաղորդագրությունում։

Թեմայի այլ նորություններ