
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
Սեպտեմբերի 4-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Անդրի Բասիլաիայի հետ:
04.09.2025Սեպտեմբերի 1-ին Չինաստանի Տյանցզին քաղաքում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը և կարևորել կառուցողական մոտեցումների պահպանումը։
Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, զրույցի ընթացքում կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը։ Ընդգծվել է փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը։
Հանդիպման արդյունքներով վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։
Հարկ է նշել, որ ՀՀ վարչապետը հանդիպումից տեսանյութ է հրապարակել նաև իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Սեպտեմբերի 4-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Անդրի Բասիլաիայի հետ:
04.09.2025Հայտարարությանը միացել են Ալբանիան, Վրաստանը, Իսլանդիան, Մոլդովան, Նորվեգիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սան Մարինոն, Սերբիան, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ:
04.09.2025Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը:
02.09.2025