6.08.2025

«Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին: Այս մասին X իր միկրոբլոգում գրել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:


«Հերթական անգամ որոշ կառավարություններ, ցուցադրելով իրենց սեփական շահերը և տարածաշրջանի շահերի նկատմամբ անտարբերությունը, բարձրացրել են «Զանգեզուրի միջանցքի» հարցը և թակում են բոլոր դռները՝ առաջ մղելով իրենց անօրինական նպատակները Հարավային Կովկասում»,–գրել է նա։


Հիշեցնենք, ավելի վաղ Վելայաթին հայտարարել էր, որ այս նախագծի իրականացումը Իրանին և Ռուսաստանին կներքաշի ցամաքային շրջափակման մեջ։

Թեմայի այլ նորություններ