
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
Նշվում է, որ նախագծի մոտավոր արժեքը 300 հազար լարի է (111 հազար դոլար):
29.07.2025«Աէրոֆլոտ» ընկերությունը հայտնվել է լայնածավալ կիբերհարձակման թիրախում, որի հետևանքով խափանվել են տեղեկատվական համակարգերը և չեղարկվել են տասնյակ չվերթներ։ Հաքերային հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Silent Crow անունով խումբը։ Կրեմլը պահանջում է պարզաբանումներ։
Ռուսական ազգային փոխադրող «Աէրոֆլոտը» հայտարարել է, որ հուլիսի 28-ին գրանցված տեխնիկական խափանման պատճառով չեղարկվել է 49 չվերթ, այդ թվում՝ դեպի Երևան և Մոսկվա իրականացվելիք թռիչքները։ Ըստ ընկերության՝ խնդիրը պայմանավորված է եղել կիբերհարձակմամբ, որի հետևանքով խաթարվել է ընկերության տեղեկատվական համակարգերի աշխատանքը։
Silent Crow անվանումով հաքերային խումբը հրապարակայնորեն ստանձնել է պատասխանատվությունը՝ պնդելով, որ շուրջ մեկ տարի շարունակվող հարձակման արդյունքում ոչնչացվել է մոտ 7000 սերվեր, իսկ ավելի քան 22 տերաբայթ տվյալներ՝ հափշտակվել։ Նախնական գնահատականներով՝ պատճառված վնասը կարող է հասնել տասնյակ միլիոնավոր դոլարների։
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս զարգացումները որակել է որպես «բավական մտահոգիչ» և նշել, որ Կրեմլը սպասում է պաշտոնական պարզաբանումների։
«Աէրոֆլոտը» տեղեկացրել է, որ ուղևորները կարող են ամբողջությամբ վերադարձնել տոմսերի արժեքը կամ անվճար տեղափոխել դրանք առաջիկա 10 օրում նախատեսված չվերթների վրա։ Ընկերությունը չի բացառում նոր ընդհատումների հնարավորությունը մինչև տեխնիկական խնդիրների վերջնական կարգավորումը։ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում իրավիճակին հետևում են վերահսկիչ կառույցները, այդ թվում՝ տրանսպորտի դատախազությունը։
Նշվում է, որ նախագծի մոտավոր արժեքը 300 հազար լարի է (111 հազար դոլար):
29.07.2025Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությունը, թե Հայաստանի հետ պատերազմը օրակարգային չէ, Երեւանում մեկնաբանում են որպես քողարկված սպառնալիք և ոչ թե խաղաղության ցուցիչ։
28.07.2025Ռուսաստանում անհանգստություն է առաջացրել Ադրբեջանի որոշումը՝ գազ մատակարարել Ուկրաինային։
28.07.2025