
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
Նշվում է, որ նախագծի մոտավոր արժեքը 300 հազար լարի է (111 հազար դոլար):
29.07.2025Ռուսաստանում անհանգստություն է առաջացրել Ադրբեջանի որոշումը՝ գազ մատակարարել Ուկրաինային։ Պետդումայի պատգամավորն այն համարում է աջակցություն Կիևին՝ ի վնաս Ռուսաստանի շահերի։
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Lenta.ru»-ի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանից Ուկրաինա գազի մատակարարումները ակնհայտորեն ուղղված են Կիևին աջակցելուն։ Նրա խոսքով՝ Բաքվում նման քայլերը կարող են ներկայացվել որպես բազմավեկտոր քաղաքականություն, սակայն վերջին շրջանում այդ ուղղությունները գնալով հեռանում են ռուսական քաղաքական գծից։
«Ուկրաինային գազ մատակարարելու մասին որոշումն ակնհայտորեն աջակցություն է՝ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական։ Դա հենց այդպես էլ պետք է ընկալել՝ որպես Ադրբեջանի քաղաքականության մի մաս, որն ավելի ու ավելի հաճախ գնում է հակասության Ռուսաստանի շահերի հետ», — ասել է Զատուլինը։
Նրա գնահատմամբ՝ թեև Ադրբեջանը դեռ փորձում է շահեր գտնել հարաբերություններում Ռուսաստանի հետ, այդ ջանքերն այժմ երկրորդ պլան են մղվում։ Առաջնային է դառնում այն գիծը, ըստ որի Բաքուն փորձում է ներկայացնել իրեն որպես երկիր, որը դաշնակից չէ Ռուսաստանի հետ և պատրաստ է ակտիվ համագործակցության նրա հակառակորդների հետ։
Ավելի վաղ «Нафтогаз»-ի ղեկավար Սերգեյ Կորեցկին հայտարարել էր, որ Ուկրաինան առաջին անգամ Ադրբեջանից գազ կներմուծի Տրանսբալկանյան միջանցքով։
Նշվում է, որ նախագծի մոտավոր արժեքը 300 հազար լարի է (111 հազար դոլար):
29.07.2025Ըստ ընկերության՝ խնդիրը պայմանավորված է եղել կիբերհարձակմամբ, որի հետևանքով խաթարվել է ընկերության տեղեկատվական համակարգերի աշխատանքը։
28.07.2025Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությունը, թե Հայաստանի հետ պատերազմը օրակարգային չէ, Երեւանում մեկնաբանում են որպես քողարկված սպառնալիք և ոչ թե խաղաղության ցուցիչ։
28.07.2025