
Ավելի քան 28 հազար քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ՝ միջինը՝ 89 հազար դրամ. Փաշինյան
Ըստ նրա՝ հունվարի 1-ից մինչ այսօր վերադարձի իրավունք ունեցող քաղաքացիների թիվն ավելացել է ևս 1551-ով, իսկ հատկացված գումարը՝ 132 միլիոն դրամով։
16.06.2025Կառավարության ներսում խորանում է դժգոհությունը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արաիկ Հարությունյանի հանդեպ։ Ըստ NEWS.am-ի կառավարական աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանը սկսել է կորցնել վստահությունը թե՛ Հարությունյանի, թե՛ վերջինիս հովանավորած կադրերի նկատմամբ, որոնցից մի քանիսը վերջին ամիսներին հայտնվել են քրեական սկանդալների կենտրոնում։
Մայիսին կալանավորվել էր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության մեղադրանքով։ Նա այդ պաշտոնում էր հայտնվել հենց Արաիկ Հարությունյանի աջակցությամբ։ Դանիելյանի պաշտոնանկությունից հետո վարչապետը կառավարությունում խորհրդակցություն էր անցկացրել՝ քննադատելով նաև իր աշխատակազմի ղեկավարին։
Հունիսին սկանդալն ավելի խորացավ. Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը նույնպես կալանավորվեց։ Ըստ մամուլի՝ նա մասնակցել էր ՔՊ-ի ներքին ծեծկռտուքի՝ բռնություն կիրառելով կուսակցական գործընկեր Տիգրան Մակարյանի հանդեպ։ Մկրտչյանը, ով համարվում է Արաիկ Հարությունյանի հովանավորյալ, Շենգավիթի թաղապետ էր դարձել ընդամենը 26 տարեկանում՝ առանց նախորդ աշխատանքային փորձի։
Մկրտչյանի անունը նախկինում կապվել է մի շարք բռնությունների և խուլիգանական դեպքերի հետ, իսկ նրա ղեկավարած վարչական շրջանում վերջերս բացահայտվել են ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումներ։ Իրավապահները սկսել են ուսումնասիրել նաև նրա գույքը։ Ակնհայտ է դարձել, որ պաշտոնում նշանակվելուց հետո նա կառուցել է շքեղ առանձնատուն, իսկ տվյալների համաձայն՝ ընտանեկան կապերով ձեռք է բերել նաև այլ գույք, որը հայտարարագրված չէ։
Մինչ հասարակությունը շոկի մեջ է Մկրտչյանի ձերբակալությունից, նույն հարցերը ուղղվում են նաև Արաիկ Հարությունյանին։ Ըստ պաշտոնական հայտարարագրերի՝ վերջինս վերջին տարիներին զգալիորեն ավելացրել է իր գույքը՝ ձեռք բերելով հողամասեր Նաիրիում և Իջևանում, ինչպես նաև բնակարան Երևանում՝ ավելի քան 36 միլիոն դրամ արժողությամբ։ Բոլոր գույքերը գրանցված են բացառապես իր անունով։
Այս ամենը՝ Պետական կառավարման բարձրագույն օղակում կադրային պատասխանատվության և վստահության ճգնաժամի մասին է վկայում։
Ըստ նրա՝ հունվարի 1-ից մինչ այսօր վերադարձի իրավունք ունեցող քաղաքացիների թիվն ավելացել է ևս 1551-ով, իսկ հատկացված գումարը՝ 132 միլիոն դրամով։
16.06.2025Երուսաղեմում գտնվող 17 ՀՀ քաղաքացիներ այս պահին սպասում են Հայաստանի իշխանությունների արագ արձագանքին և հստակ ուղեցույցի։
16.06.2025Թուրքիայի ղեկավարը հատուկ ընդգծել է, որ տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը շարունակում են մնալ Անկարայի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից։
16.06.2025