
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման կոնկրետ ամսաթիվը դեռևս որոշված չէ:
21.04.2025«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն այսօր՝ ապրիլի 21-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ջահերով երթի անցկացումն այս տարի հատկապես կարևոր է ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունների ֆոնին:
«Երբ Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը հայտարարում են, որ Ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելը իրենց քաղաքական առաջնահերթությունների շարքում չէ՝ դա աննախադեպ է: Մենք միշտ Անկախության հռչակագիրը Սահմանադրության նախաբանից դուրս բերելու հարցին անդրադառնում ենք այն կոնտեքստում, որ դա խանգարում է Ադրբեջանին, որովհետև այնտեղ կա կետ, որով Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունքին սատար կանգնել է պահանջում: Բայց Անկախության հռչակագիրը խնդրահարույց է նաև Թուրքիայի համար, որովհետև այնտեղ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին», — ասել է Վարդանյանը:
Ընդդիմադիր պատգամավորը նաև հարց է բարձրացրել՝ արդյոք Հայաստանում նախատեսվում են որևէ միջոցառումներ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախօրեին: «Հարց է առաջանում՝ Թուրքիային ոչինչ հղելու, ասելու բան չունե՞նք: Քանի որ պետական որևէ միջոցառումից առնվազն տեղյակ չենք, կարծում ենք, որ ջահերով երթն է այն տեղը, որտեղ մեր հանրությունը կարող է խոշոր հաշվով արձագանքել այս քաղաքականությանը՝ համաձայն է, թե՞ համաձայն չէ», — նշել է նա:
Այն հարցին, թե այս տարի էլ Թուրքիայի դրոշ այրելու են, Քրիստինե Վարդանյանը պատասխանել է. «Անկեղծ ասած, չեմ հասկացել երբեք մարդկանց, որոնք այդքան սրտացավությամբ են վերաբերվում այս պայմաններում Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներին։ Դա քաղաքական ակցիա է։ Թուրքիայի պետությունը ձևավորվել է, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության հիման վրա ու պահպանել է նույն սիմվոլիկան։ Հիմա դուք պատկերացնում եք Գերմանիան պահպանած լինել ֆաշիստական Գերմանիայի սիմվոլիկան։ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել Արցախում: Ես հիմա հարց եմ տալիս, այս դրոշների նկատմամբ սրտացավությունը արդարացվա՞ծ է, թե՞ արդարացված չի»:
Այն հարցին, թե դրոշ այրելու օգուտը որն է և ինչպես է դա օգնում մեր խնդիրների լուծմանը, նա պատասխանել է. «Իսկ դուք գիտե՞ք մարդ ու քաղաքական ուժ, որ ասում է՝ մենք հարց ենք լուծում Թուրքիայի դրոշ այրելով կամ քաղաքական ակցիա անելով։ Ես չեմ հանդիպել մեկին, ով ասում է, որ քաղաքական ակցիա անելով կամ դիրքորոշում արտահայտելով մենք ուժեղանում ենք, բանակը վերազինում ենք, վերադարձնում ենք կորսվածը, ազատագրում ենք օկուպացված տարածքները: Դա չի խնդիրը, խնդիրը դիրքորոշման արտահայտումն է: Օրինակ ես չեմ կարծում, որ Թուրքիայի ճանաչումից և հատուցումից հետո Հայաստանում ինչ-որ խումբ կամ երիտասարդներ անգամ դրոշ են այրելու: Սա ես ընկալում եմ որպես քաղաքական դիրքորոշման արտահայտում»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման կոնկրետ ամսաթիվը դեռևս որոշված չէ:
21.04.2025Վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի զինվորականների կողմից սահմանամերձ գյուղի հրետակոծության միջադեպը:
21.04.2025Ակտիվիստները պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի իրավապահ մարմինների հետ հանդիպումների վերաբերյալ:
21.04.2025