
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման կոնկրետ ամսաթիվը դեռևս որոշված չէ:
21.04.2025Արցախից փախստականների մի խումբ հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի և պետնախարարի հետ՝ քննարկելու Արցախի միջոցների ենթադրյալ «թալանի» հետ կապված հարցեր:
Հանդիպումից հետո արցախցի ակտիվիստ Նահապետ Սարգսյանը լրագրողներին հայտնել է ձեռք բերված պայմանավորվածությունների մասին. «Երկար քննարկում ունեցանք նախագահի և պետնախարարի հետ, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մոտակա օրերին դիմեն Գլխավոր դատախազին, Քննչական կոմիտե, ԱԱԾ և ընդունելություն կազմակերպեն։ Որ կառույցը մեզ ընդունի՝ կներկայացնենք բոլոր խնդիրները, թալանը, որտեղից ով, ինչ ինֆորմացիայի է տիրապետում, ընդհանուր մի պապկա ներկայացնելու ենք»:
«Չենք պատկերացնում, որ չեն ընդունի, Հայաստանի կառավարությունն ամեն օր խոսում է կոռուպցիայի մասին, ասում է՝ դեմ ենք կոռուպցիային։ Հետքայլ գոյություն չունի, ավելի վճռական ենք տրամադրված։ Վճռական քայլ է, որ նախագահի հետ գնալու ենք»,- ընդգծել է Սարգսյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ արցախցիների մի խումբ ակցիա էր իրականացրել Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ՝ պահանջելով իրավական ճանապարհով վերադարձնել «Արցախից թալանված գումարները» և դրանք ուղղել արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։ Այդ ժամանակ նրանք պայմանավորվել էին Ս. Շահրամանյանի հետ հանդիպել և քննարկել այս հարցերը: Ակցիայի սկզբում Սամվել Շահրամանյանից նաև պահանջեցին գնալ դատախազություն և իմանալ, թե ինչ փուլում է 1.5 տարի առաջ հարուցված քրեական գործը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման կոնկրետ ամսաթիվը դեռևս որոշված չէ:
21.04.2025Ընդդիմադիր քաղաքական գործիչը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ջահերով երթն այս տարի ավելի կարևոր է, քան երբևէ:
21.04.2025Վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի զինվորականների կողմից սահմանամերձ գյուղի հրետակոծության միջադեպը:
21.04.2025