25.11.2024
Նավասարդյան. Ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի վրա
prev Նախորդ նորություն

Նախարար. ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո բազմաթիվ խնդիրներ առաջացան

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո բազմաթիվ խնդիրներ առաջացան: Դրանց, մասնավորապես, ի հայտ եկան նորմատիվ բազաների միասնական ձևավորման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությունների ներքո ընդունվող փաստաթղթերի ներդրման մասով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Նշենք, այսօր Երևանում կայացավ ձեռներեցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական կոմիտեի 9-րդ նիստը: Կարևոր հարցերից մեկը, որը քննարկվելու է` ԵԱՏՄ երկրներից դուրս արտադրված ապրանքների ԵԱՏՄ շուկա ներմուծմանն է վերաբերելու:

Նախարարի խոսքով, այս խորհրդատվական քննարկման հիմնական նպատակն է հստակեցում մտցնել այն հարցերում, որոնք առաջացել են տեխնիկական կանոնակարգերի ընդունման, դրանց կիրառման, մեկնաբանման, անդամ երկրների առևտրի խթանման վերաբերյալ: Մինասյանը կարևորեց միասնական մոտեցման անհրաժեշտությունը, հատկապես ներմուծման դեպքում անհրաժեշտ թղթաբանության առումով:

Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ կան առանձին հարցեր, որոնք վերաբերում են հայկական ապրանքները ռուսական շուկայում կամ անդամ երկրների շուկայում իրացնելու գործընթացի հետ, որի ժամանակ որոշակի դժվարություններ են առաջանում Հայաստանի արտադրողների կամ արտահանողների համար:

«Այսպիսի հարցերում պետք է միասնական մոտեցում ձևավորվի, իսկ համապատասխան հանձնաժողովը պետք է ներքին օղակներին հրահանգի, որպեսզի ավելորդ վարչարարական միջամտություններ թույլ չտան, հնարավոր լինի ապրանքների առևտուրն իրականացնել առանց խոչընդոտի»:

Արծվիկ Մինասյանը նշեց նաև, որ ԵԱՏՄ երկրների հետ սահման չունենալը էականորեն դժվարացնում է այն հիմնական առավելություններից օգտվելու հնարավորությունը, որ կարող էր լինել միասնական սահմանի պարագայում: Բայց, միևնույն ժամանակ, դա չի այն վերացնում հնարավորությունները, որոնցից Հայաստանը կարող է իսկապես օգտվել ԵԱՏՄ-ի մեծ շուկայում: