25.11.2024
Յալովից. ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը կամրապնդի երկրի   անվտանգությունը
prev Նախորդ նորություն

Նավասարդյան. Ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի վրա

Ալիևը չի կարող ռազմական դոկտրինը փոխարինել դիվանագիտականով՝ պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Նրա խոսքով՝ թեև ազգի գոյատևման մասին է խոսքը, բայց փոխզիջումային տարբերակն անխուսափելի է:

Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների բարելավմանը, Նավասարդյանն ասաց, որ պետք չէ ընկնել հուսավախության մեջ, քանի որ այդ հարաբերությունների լավացումը կամ վատացումը էական որևէ ազդեցություն չեն կարող ունենալ Հայաստանի վրա:

Բանախոսը նշեց, որ Ռուսաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավել, որպեսզի ապահովագրի Թուրքիայից եկող հնարավոր սպառնալիքները: Այլ կերպ ասած, Ռուսաստանի համար ավելի լավ է Թուրքիան իր հետ լինի և չխանգարի սիրիական ճգնաժամի լուծման հարցում: Բայց ակնհայտ է, որ ռուս-թուրքական հարաբերությունները բոլոր ֆորմատներով չէ, որ լավացել են:

«ՀՀ դիվանագիտությունը պետք է լինի համակարգված, մենք պետք է շարունակենք խաղալ ԵԱՏՄ և ԵՄ բլոկներում, քանի որ իսկապես կարող ենք լուրջ դեր խաղալ այս երկու տեղերում էլ: Մենք արևելյան քաղաքականության մաս ենք կազմում և եթե աշխատենք բոլոր ուղղություններով՝միայն կշահենք»,- հավելեց Նավասարդյանը: