27.11.2024
«Գելափ».Ադրբեջանի քաղաքացիները պատրաստ են կռվել իրենց երկրի համար
prev Նախորդ նորություն

Թուրքական փոխադրողները չեն հրաժարվի Ադրբեջանով անցնող տրանսպորտային միջանցքից

Թուրքական փոխադրողների մեծամասնությունը չի հրաժարվի բեռնել տեղափոխել Ադրբեջանի տարածքով դեպի Կենտրոնական Ասիա՝ Թուրքիայի ու ՌԴ-ի միջև հարաբերությունների ջերմացումից հետո: Այդ մասին Trend-ին հայտարարել է Ադրբեջանում TRACECA ծրագրի ազգային քարտուղար, փորձագետ Ակիֆ Մուստաֆաևը:

Մուստաֆաևը նշել է, որ կարճ ժամանակահատվածում, երբ բեռնափոխադրողները Ադրբեջանի տարածքով բեռներ էին տեղափոխում Ղազախստան ու Թուրքմենստան նրանք համոզվել են այդ ուղղության ապահովության մեջ: Իր կարծիքով թուրք փոխադրողները չեն հրաժարվի Ադրբեջանի ուղղությունից: Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացվող միջոցառումները, այդ թվում սակագների իջեցումն իրենց ազդեցությունը թողեցին և Թուրքիայում համոզվեցին, որ այդ ուղղությունն ապահով է:

Բեռների մի մասն էլ գնալու է Ռուսաստանով: