3.05.2025
Շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր
prev Նախորդ նորություն

Կառավարությունում քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերությունների, ինչպես նաև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ԵՄ-ի հետ օրակարգային հարցերը ու ոլորտային տարբեր ուղղություններով արձանագրված առաջընթացը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ու կարևորել է բանակցային գործընթացի արդյունավետ անցկացումը, ինչն ամուր հիմքեր կստեղծի տարբեր ուղղություններով ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման համար:
Մամուլի տեսություն. Շեշտակի արճել են Հայաստանից Ռուսաստան ուղարկվող տրանսֆերտները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով