22.11.2024
Ջրի խնդիր Մեղրիում. Նռնաձորի բնակիչների այգիները շարունակում են չորանալ
prev Նախորդ նորություն

Երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների քանակն էականորեն նվազել է

Ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումից հետո 2021 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում երրորդ երկրներից ներմուծվել է 2810 թեթև մարդատար մեքենա, որից գանձվել է 5,314,330 հազար ՀՀ դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:


Ըստ ՊԵԿ տվյալների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան էր ներմուծվել 5721 հատ մեքենա, որից գանձվել է 4,890,076 հազար ՀՀ դրամ, գրում է economood-ը:


Հիմնականում մեքենաները ներմուծվել են ԱՄՆ-ից, Ճապոնիաից, Չինաստանից, Կանադայից, Գերմանիաից, Վրաստանից և ԱՄԷ-ից:


2020 թվականից սկսած՝ ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրացվել էին և համապատասխանեցվել ԵԱՏՄ հավաքական մաքսային վճարներին: