5.10.2024
ՊՆ. Զորավարժության անցկացման մասին Ադրբեջանի կողմից ծանուցում չի կատարվել
prev Նախորդ նորություն

Ալիև. Հարկավոր է դուրս բերել հայկական զորքերը

Ղարաբաղյան հակամարտության ստատուս-քվոն անընդունելի է, բայց այն հաղթահարելու համար առաջնահերթ անհրաժեշտ է դուրս բերել հայկական զորքերը այդ տարածաշրջանից: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Հակամարտությունը ձգվում է, ինչպես հայտարարել է Ռուսաստանն ու Մինսկի խմբի մյուս համանախագահները՝ ստատուս-քվոն անընդունելի է և մենք այս հայտարարությունն ամբողջությամբ սատարում ենք» ,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ ասել է Ալիևը:

Նրա խոսքով, նախքան ստատուս-քվոյի փոփոխությունը, հարկավոր է «ազատագրել Ադրբեջանի տարածքները, որոնք 20 տարուց ավելի օկուպացված են»:

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հանդիպում ունեցավ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Սերժ Սարգսյանն ի խոսքում ընդգծեց, որ անհրաժեշտ է կյանքի կոչել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Զոհրաբյան. ԴԱԻՇ-ի հրեշները շատ բան ունեն սովորելու ադրբեջանցի բարբարոսներից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները