22.11.2024
ԱԺ նախագահը սուր քննադատության է ենթարկել Գագիկ Ծառուկյանին
prev Նախորդ նորություն

Հայ-ադրբեջանական սահմանին ընթանում է «դանդաղ պատերազմ». ՊՆ մամլո խոսնակ

Հայ-ադրբեջանական սահմանին ընթանում է «դանդաղ պատերազմ»: Մեկ օրվա ընթացքում 2 զոհ: Գնդակոծվել է 20 համայնք: Հայկական կողմը ձեռնարկում է պատասխան գործողություններ: Այս մասին հայտարարեց հունվարի 6-ին «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսի ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Փետրվարի 5-ի գիշերը ադրբեջանական կողմը սկսել է գնդակոծել Տավուշի մարզի սահմանամերձ գրեթե բոլոր համայնքները: Գնադակոծության հետևանքով զոհվել է Ներքին Կամիր աղբյուր գյուղի խաղաղ բնակիչ Վանիկ Ղուկասյանը, ով մահացու վիրավորում է ստացել իր տան բակում: նույնը օրը տեղեկատվություն հաղորդվեց Լեռնային Ղարաբաղում զոհված 24-ամյա զինծառայողի մասին, ում Արցախի նախագահ Բակո Սահակյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով:

Հայկական կողմը ամենօրյա ռեվիմով իրականցնում է պատասխան գործողություններ, նշեց Հովհաննիսյանը: «Եթե ամեն օր իրանց խախտումներին, իրանց ոտնձգություններին պատասխան չտանք, ապա կսկսենք պատերազմում պարտություններ կրել։ Բայց մենք, ի տարբերություն իրենց, քաղաքացիական բնակիչների հետ կռիվ չունենք անելու, մենք լավ գիտենք, որ մեր հակառակորդը խրամատներում նստած զինվորն է», - հայտարարեց ՊՆ մամուլի խոսնակը։

Արդեն կես տարուց ավել է, ինչ լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին շեշտակի աճել է: Հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները սկսած 2014 թ. ամռանից մինչև այսօր զուգորդվում են երկկողմանի մարդկային կորուստներով՝ ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում: Տարեսկզբից հայկական կողմն ունի արդեն 12 զոհ:

Հայկակակ կողմը հայտարարել է պատասխան քայլերի մասին: Պաշտպանության նախարարի համարանով սահմանին ծառայություն իրականացնող միջին և բարձր սպայական կազմին շնորվել էր ինքուրույն գործելու ավելի լայն հնարավորություներ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ որոշ դեպքերում նախահարձակ պետք է լինի հայկական կողմը՝ չսպասելով, որ գործողություններ կատարի հակառակորդը: «Մենք պետք է ունենանք կանոնավոր գործելու ընդունակություններ. պատրաստի հակահարվածները ու պատժիչ միջոցները մշտապես պետք է մեր ձեռքում լինեն»,-ասաց նա:

Հայկական Զինված ուժերը, տեղեկացնում է Լեռնաին Ղարաբաղ նախագահի մամլո խոսնակը, անցել են պատժիչ գործողությունների «Թշնամին ունի բավականին մեծ կորուստներ», - հայտարարել է Բաբայանը:

Ադրբեջանական կողմի կորուստների մասին տեղեկատվությունը շատ կցկտուր է: Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, տեղեկացնում է, որ փետրվարի 5-ի երեկոյան փոխհրաձգության ժամանակ մահացել է զինծառայող Ֆարիդ Աղաևը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակը, արձագանքելով Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությանը, թե «ընթանում է դանդաղ պատերազմ», նշել է, որ պատերազմը չի ավարտվել: «Իրականում վերջին 20 տարիներին պատերազմը չէր էլ դադարել, այն սկսվեց, երբ հայերը ագրեսիա իրականացրին Ադրբեջանի դեմ։ Եվ այժմ, պատերազմի դադարեցման միակ ուղին Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրումն ու այդ տարածքներից հայկական օկուպացիոն ուժերի անվերապահ դուրս բերումն է», - հայտարարել է նա։

Վերջերս հայ-ադրբեջանական սահմանին լարվածության շեշտակի աճի մասին հայտարարությամբ էին հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որում թերևս առաջին անգամ հավասարության նշան չէր դրվում Հայաստանի և Ադրբեջանի միջև, կոչ անելով Բաքվին կատարել «խնդրի կարգավորման վերաբերյալ իր հանձնառությունները»:

Նշոնք, որ փետրվարի 6-ին Մյունխենում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Հանդիպման ժամանակ Նալբանդյանը միջնորդների ուշադրությունը հրավիրեց Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիոն գործունեության բազմապատկման վրա՝ շեշտելով, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել է առավել քան 3000 անգամ, ինչը հանգեցրել է մարդկային, ներառյալ` քաղաքացիական անձանց զոհերի։