10.09.2026
Հայաստանի բիզնես շրջանակները դժգոհ են Հարկային նոր օրենսգրքից
prev Նախորդ նորություն

Հայաստանը 1,5 մլն դոլարի զենք է վաճառել Կոնգոյին

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր հայստատել է տեղեկությունները, ըստ որի՝ Հայաստանը զենք է վաճառել Կոնգոյի Դեմեկրատական Հանրապետությանը:

«Զենքի արտահանման մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: ՀՀ-ը օրինական կարգով Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն է արտահանել ՀՀ ԶՈւ-երում կիրառությունից դուրս եկած զենք և զինամթերք»,-Facebook-ի իր էջում գրել է Հովհաննիսյանը:

Ավելի վաղ PanArmenian.net-ը տեղեկություն էր տարածել, որ 2014 թվականին Հայաստանից արտահանվել է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանակարգի 9301 ապրանքախմբի՝ մոտ 1.5 մլն դոլարի ապրանք:

Միակ երկիրը, որտեղ ՀՀ-ից զենք է արտահանվել, Կոնգոն է: Ընդամենը արտահանվել է 1500 միավոր զինատեսակ՝ $1 մլն 468 հազար մաքսային արժեքով:
Ամենամեծ սխալը կլինի փորձել Ռուսաստանին դարձնել մեզ թշնամի. Փոխարտգործնախարար
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ