14.10.2025
Ուկրաինայում ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել երկրի ԱԳՆ ղեկավարությանը
prev Նախորդ նորություն

Պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան - Հայաստան - Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը

Պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան - Հայաստան - Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը։ Այսուհետ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել ՂՀ տարածք առանց հիմք ներկայացնելու։ Այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:


Այսօր փաստացի դեռ գործում է միայն Ակտաու - Երեւան - Ակտաու չվերթը։ Նախնական տվյալներով՝ Նուր Սուլթան - Երեւան - Նուր Սուլթան չվերթը գործարկվելու է մոտ ժամանակներս, եթե լինեն անհրաժեշտ թվով ուղեւորներ։


Դեսպանությունից հայտնում են՝ կանոնավոր ավիափոխադրումը ժամանակավորապես դադարեցվել էր 2020 թ․ հունվարի 21-ից նախ՝ տեխնիկական, ապա՝ COVID-19 համավարակի պատճառով։


Արցախի հարավային շրջաններում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն․ Արցախի ԱԻՊԾ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
13.10.2025
Ստեղծվել է «Արցախն իմ սրտում» նոր բարեգործական հիմնադրամ