24.11.2024
Հարցում. Հայկական բանակը պատրաստ է պատերազմին
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ-ն չի զբաղվում Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպման նախապատրաստմամբ

ԵԱՀԿ-ն չի մասնակցում ղարաբաղյան հարցով եռակողմ հանդիպման նախապատրաստման աշխատանքներին: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ լրատվական ծառայության ներկայացուցիչը:

«ԵԱՀԿ-ն ներգրավված չէ Սանկտ պետերբուրգում կայանալիք Լեռնային Ղարաբաղի հարցով գագաթաժողովի հանդիպման նախապատրաստական աշխատանքներում և մենք չենք կարող այն մեկնաբանել»,- նշել է Նատաշա Ռաջակովիչը՝ հրաժարվելով պատասխանել նաև, թե արդյոք հայտնի է հանդիպման անցկացման օրն ու ժամը:

ԵԱՀԿ ներկայացուցիչը նաև նշել է, որ հանդիպումը տեղի է ունենալու ՌԴ նախաձեռնությամբ, այնպես որ բոլոր հարցերը պետք է ուղղել Ռուսաստանի ղեկավարությանը:

Կրեմլը, հիշեցնում է ՏԱՍՍ-ը, հունիսի 10-ին հաստատեց, որ աշխատանքներ են տարվում Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված եռակողմ՝ Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպում հրավիրելու ուղղությամբ: Իսկ նախօրեին Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը հայտարարեց, որ եռակողմ բանակցությունները տեղի կունենան հունիսի 20-ին: