Եթե ի վիճակի չեք պաշտպանել՝ զինե՛ք մեզ. «Հայոց Արծիվները» ՊՆ-ից զենք են պահանջում
Առանց անպարտելի դրոշակ ունեցող Սյունիքի՝ Հայաստանը ոչ միայն չի կարող ինքնապաշտպանվել, այլև չի կարող գոյություն ունենալ: «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանի հայտարարության մեջ:
«Ադրբեջանական բանակը Սյունիքով ներխուժել է Հայաստանի տարածք՝ խախտելով Հայաստանի պետական սահմանը և վտանգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու Հայ ժողովրդի կյանքը:
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը, որը 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերյան պատերազմի ամենասկզբից՝ ուղիղ մեկ ամիս, եղել է Արցախի Մարտունու շրջանի առաջնագծում՝ անառիկ պահելով Մարտունին և Ճարտարը, կո՛չ է անում Հայաստանի իշխանությանը՝ Փաշինյան Նիկոլին, Սյունիքից անհապաղ վռնդել ադրբեջանական զինված հրոսակներին:
Իսկ եթե ի վիճակի չեք ազգային բանակի միջոցով Հայաստանից դուրս շպրտել ադրբեջանցի հրոսակներին, ապա զինե՛ք «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատին և Հայաստանի պետական սահմանը զենքով հատած ադրբեջանական հրոսակներին մենք ինքներս կսատկացնենք և նրանց լեշերը կդարձնենք ճիճուների կեր:
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը պատրաստ է զենք ստանալ Պաշտպանության նախարարությունից, մեկնել Սյունիք և սատկացնել Հայաստանի պետական սահմանը խախտած, զենքերով Սյունիք մտած ադրբեջանցի հրոսակներին»,- ասված է հայտարարության մեջ: