23.11.2024
Մամուլի տեսություն. ներմուծումը կրկնակի աճել է սխալ հաշվարկների պատճառով
prev Նախորդ նորություն

Գազի սակագնի նվազումը 10 դրամով առավելագույնն է, ինչ Գազպրոմը կարող է անել. պաշտոնական

Գազի սակագնի նվազումը տաս դրամով առավելագույնն էր, ինչ "Газпром-Армения" ընկերությունն այսօր կարող է անել: Այդ մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:

Նրա խոսքով, "Газпром Армения" համապատասխան հայտ է ներկայացրել սակագնի նվազեցման համար և եթե այն ձեռնտու չլիներ, այն կփոխեին հնարավորության դեպքում: Անդրադառնալով այն հարցին, որ սահմանին այն երկու անգամ ավելի էժան է, քան այն վաճառում են վերջնական սպառողին, Հարությունյանը նշել է, որ վերջնական սակագինը կազմվում է ՀՀ օրենքներին հիման վրա:

Բացի այդ, գնայոկացման վրա ազդում են այպիսի գործոններ, ինչպիսիք են պահպանման և շահագործման ծախսերը, ներդրումները, ենթակառուցվածքների արդիականացումը: «Գազատրանսպորտային համակարգում առկա են 50 տարվա վաղեմության խողովակներ, որոնք կային մեր պապերի օրոք և միթե՞ մենք կարող ենք ոչ մի բան չանել, մեզանից հետո ոչինչ չթողնել», - ասել է նա:

ՀՀ բնակչության համար սակագինն այս տարվա հուլիսի 1-ից կկազմի 146,7 դրամ՝ նախկին 156,7 դրամի փոխարեն:

Հարությունյանի խոսքով, սակագների նվազումը չի ազդի ընկերության ծախսերի վրա: Ինչ վերաբերվում է նախատեսված ներդրումներին, ապա ընկերության ղեկավարը խոստացել է համապատասխան տեղեկությունը տրամադրել ներդրումային ծրագրի հաստատումից հետո: Նա նշել է, որ այժմ մշակվում է գազաբաշխման գլխավոր պլանը մինչև 2030 թ.-ը, որը ներկայացվել է կառավարության քննարկմանը:

Ապրիլի սկզբին ՌԴ-ը նվազեցրեց Հայաստան մատակարավող գազի գինը հազար խմ համար մինչև գործող 165-ից մինչև 150 դոլար: