23.11.2024
Նարիշկինը Թուրքիայում կմասնակցի Դարդանելի գործողության 100-ամյակի միջոցառումներին
prev Նախորդ նորություն

Տնտեսագետ. Ռուբլու արժևորումը դրական է ազդում հայկական տնտեսության վրա

Ռուսական ռուբլու արժևորումը ձեռնտու է ինչպես հայ արտահանողներին, այնպես էլ ՀՀ շարքային քաղաքացիներին: Այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Նրա խոսքով, ռուբլու կուրսի բարձրացումը հանգեցնում է Հայաստան ուղարկվող տրանսֆերտների գնողունակության բարձրացմանը:

Ինչ վերաբերվում է հայկական արտահանողներին, ապա, ըստ փորձագետի, ռուբլու արժևորումը թույլ կտա նվազեցնել այն կորուստները, որոնք առկա էին տարվա սկզբից: Խոսքը գնում է կոնյակ, սպիրտային այլ խմիչքներ, չրեղեն, հյութեր արտահանող ընկերությունների մասին:

«Ես արդեն չեմ խոսում այն մասին, որ ռուսական ռուբլու արժևորումը որոշակի առումով կարող է մեր տնտեսության դիրքերը ամրապնդել հենց Ռուսաստանի նկատմամբ, որովհետև իրենք կարողանալու են մեր երկիր արտահանել, մենք Ռուսաստան չենք կարողանալու, որովհետև արժեզրկված ռուբլին ձեռնտու է միայն ռուսաստանցի արտահանողներին», - նշել է Խաչատրյանը: Այդ մասին հայտնում է tert.am-ը:

Տնտեսագետը հավելել է, որ սկսած 2015թ.-ի սկզբից ռուբլու արժևորման հետևանքով Հայաստան մասնավոր տրանսֆերտների քանակը նվազել է 60%-ով:

Հիշեցնենք, որ ռուսական ռուբլու արժևորման հետևանքով, որն առաջացել է նավթի գների անկման և Արևմուտքի պատժամիջոցների հետևանքով, հայկական արտահանողների համար ստեղծվել են անբարենպաստ պայմաններ: Անկում է գրանցվել արտահանման գրեթե բոլոր ցուցանիշներում:

Այս պահին դոլարի և եվրոյի կուրսերը հաղթահարել են հերթական հոգեբանական սահմանը, նվազելով 52 և 54 ռուբլու մակարդակի: Տնտեսագետները նշում են, որ հնարավոր է ռուբլու արժևորում մինչև 50 ռուբլու սահմանները: Ռուսական ԿԲ-ի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան որպես ռուբլու արժևորման պատճառ է բերել արտաքին պարտքի վճարման վերին շեմի հաղթահարումը, բարձր տոկոսադրույքը և արժութային վերաֆինանսավորման գործիքակազմի զարգացումը: