24.11.2024
Օհանյան. Իրավիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է
prev Նախորդ նորություն

Բալայան. Կործանված եգիպտական ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ չեն եղել

А320 կործանված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ չեն եղել: Այդ մասին VERELQ-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ցուցակները վերջնակապես ճշգրտվել են և ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ չեն եղել»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Եգիպտոսի քաղավիացիայի նախարարությունը հաստատել էր EgyptAir-ին պատկանող А320 ինքնաթիռի կործանման փաստը, որը Փարիզ-Կահիրե ուղղությամբ թռիչք էր իրականացնում: Ինքնաթիռը նախանական տվյալներով ընկել է Միջերկրական ծովը: Ինքնաթիռում գտնվում էր 66 մարդ, որոնց թվում 56 ուղևոր, անձնակազմի յոթ անդամ և անվտանգության երեք գործակալ:

Ըստ ցուցակների, ինքնաթիռում գտնվում էր 15 ֆրանսիացի, 30 եգիպտացի, բրիտանաից, բելգիացի, երկու իրաքցի, Քուվեյթի քաղաքացի, սաուդացի, չադեցի, պորտուգալացի, ալժիրցի և կանադացի, որոնց թվում երեք երեխա: