Դարձ ի շրջանս յուր. Արտակ Դավթյանը կնշանակվի ԳՇ պետ
Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ Արտակ Դավթյանը ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը: Նա պաշտոնը լքեց սկանդալի ֆոնին՝ մամուլը գրել էր, որ Արտակ Դավթյանը, անտեսելով կարանտինը, որդու հարսանեկան արարողություն էր անցկացրել:
2020 թվականի հուլիսի 16-ին վարչապետի որոշմամբ նա նշանակվեց ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, սակայ մի քանի ամիս անց՝ նոյեմբերի 11-ին ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Նախօրեին՝ մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Դավթյանը նշանակվել էր հատուկ հանձնարարություններով ավագ սպա: Ընդ որում, փորձագետները նշում են, որ նման պաշտոն գոյություն չունի: