25.11.2024
Հայերի իրավունքների պաշտպանության կոմիտեի համանախագահների դերն անգնահատելի է. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու փաթեթն ընդունվեց

Հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու մասին օրենսդրական փաթեթն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով, մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն տասը դատավոր (այս թվերը վերջնական չեն)։

Նշանակվող բոլոր դատավորներն անցնելու են բարեվարքության ստուգում կամ, ինչպես հանրության մեջ ընդունված է ասել, վեթինգ։

Արդյունքում, նշեց նախարարը, կմեծանա գործերի քննության արագությունը, կբարձրանա կոռուպցիոն գործերով մասնագիտացված քննության արդյունավետությունը։


Բացի այս, Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց նաև Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու մասին օրենսդրական փաթեթը:


Ռուստամ Բադասյանի խոսքով, կոմիտեի կազմում նշանակումները, այդ թվում՝ ղեկավար կազմի, կատարվելու են բաց մրցույթի արդյունքում: Մրցույթի պարտադիր փուլ է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից թեկնածուների բարեվարքության ուսումնասիրության/վեթինգի փուլը։