24.11.2024
Անորոշություններ և բացասական սպասումներ. ԿԲ նախագահը՝ դրամի արժեզրկման մասին
prev Նախորդ նորություն

Հուլիս ամսին գերեվարված Նարեկ Սարդարյանը այսօր վերադարձվել է ՀՀ․ Մանե Գեւորգյան

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ Նարեկ Սարդարյանը, ով այս տարվա հուլիսին անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը, այսօր վերադարձվել է Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։


30-ամյա Սարդարյանը որպես անհետ կորած որոնվում էր 2020 թ. հուլիսի 8-ից. Գորայք համայնքի Սպանդարյան ջրամբարի մոտակայքում գտնվող արոտավայրում նա ձիով գնացել էր անասունների հոտի ուղղությամբ եւ չէր վերադարձել: Որոնողական աշխատանքները արդյունք չէին տվել, եւ 1 շաբաթ անց ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ էին հրապարակել, որում Սարդարյանը դժգոհում էր Հայաստանում իր նկատմամբ վերաբերմունքից եւ իբր քաղաքական ապաստան հայցում Ադրբեջանից կամ խնդրում իրեն փոխանցել երրորդ երկիր:


Նարեկ Սարդարյանի հարազատները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բարձրացնելով նրա կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու եւ այլ իրավունքների վերաբերյալ հարցեր: Նշենք, որ հայրենիք վերադարձվելու հանգամանքը խոչընդոտ չէ ՄԻԵԴ-ում իրավական գործընթացների շարունակության համար։


Հիշեցնենք՝ երեկ՝ դեկտեմբերի 14-ին, «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով մեկնարկել է գերիների փոխանակումը։ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի տվյալներով՝ հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել 12, հայկական կողմը Ադրբեջանին՝ 44 անձի։


Վերադարձվող անձանց ոչ պաշտոնական աղբյուրներում հրապարակված ցուցակում Սարդարյանի անունը եւս կար, սակայն նա երեկ չէր վերադարձվել ՀՀ։ ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը մեր զրույցում կարծիք էր հայտնել, որ դա գուցե պայմանավորված լինի տեխնիկական պատճառներով՝ հաշվի առնելով, որ Սարդարյանը պահվում էր Նախիջեւանում։