23.11.2024
Արարատ Միրզոյանն ու Արամ Սարգսյանը քննարկել են արտաքին և ներքին մարտահրավերները
prev Նախորդ նորություն

Փաշինյանը կատարեց Ալիևի երազանքը ու խոստումը. Հովհաննիսյան

"Ադրբեջանցի երկու դիվերսանտներին ամենասկզբում հանձնելով՝ փաշինյանը կատարեց ալիեւի երազանքը ու խոստումը, երաշխավորեց գերիների առաջին խմբի վերադարձը ու կասկածի տակ դրեց մյուսներինը",- Facebook-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:


"Այդ երկու մարդասպանները պիտի մնային մինչեւ վերջին հայ գերիի վերադարձը։ Ալիեւը միայն այդ դեպքում կվերադարձներ մեր տղերքին։

Դավաճան, անխելք.. բայց այսքա՞ն",- գրել է նա։


VERELQ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 14-ին սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների և պատանդների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: ՀՀ-ից գերիներ և պատանդներ են տեղափոխվել Ադրբեջան, այդ թվում՝ Շահբազ Գուլիևը և Դիլգամ Ասքերովը, որոնք դատապարտվել են Լեռնային Ղարաբաղում սպանություն և դիվերսիա կատարելու համար:


Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը զինված խմբի կազմում 2014 թվականին ապօրինի կերպով մուտք են գործել Արցախի Հանրապետության տարածք: Հանցավոր խմբի անդամներն իրականացրել են մի շարք ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ, որոնց թվում են՝ 17-ամյա Սմբատ Ցականյանի առևանգումը և սպանությունը, 43-ամյա Սարգիս Աբրահամյանի սպանությունը և 37-ամյա Կարինե Դավթյանին ծանր վնասվածքների հասցնումը։ Նրանց նկատմամբ դատական գործընթացը եղել է բաց և իրականացվել է ազգային և միջազգային արդարադատության նորմերին համապատասխան։ Դատական գործընթացի ընթացքում պարզվել է, որ այս հանցավոր խումբը Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից զինվել և ուղարկվել է Արցախ՝ լրտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, որը կասեցվել է Արցախի իրավապահ մարմինների կողմից։


Դիլհամ Ասկերովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, իսկ դիվերսանտ Շահբազ Գուլիև՝ 22 տարի ազատազրկման: