22.11.2024
Հայաստանն ու Իրանը յուրաքանչյուր ծրագրի համար ճանապարհային քարտեզ կմշակեն
prev Նախորդ նորություն

Գտեք մեր որդիներին. անհետ կորածների ծնողները նամակ են գրել Վլադիմիր Պուտինին

Պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր առավոտյան կրկին հավաքվել էին Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ։


Նրանք ՀՀ-ում ՌԴ դեսպանի օգնականի միջոցով նամակ փոխանցեցին նախագահ Վլադիմիր Պուտինին՝ օգնություն խնդրելով իրենց որդիներին գտնելու հարցում։


VERELQ-ը հիշեցնում է, որ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները օրեր շարունակ բողոքի ակցիաներ են անցկացնում ՊՆ, կառավարության շենքի մոտ, սակայն հստակ պատասխան որևէ գերատեսչությունից չեն ստանում: