24.11.2024
Ադրբեջանի գործողություններն ուղղված են նաև ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը
prev Նախորդ նորություն

Մենք ընդհուպ մոտեցել ենք գերիների վերադարձի գործընթացի մեկնարկին. Նիկոլ Փաշինյան

Կարող եմ ասել, որ մենք ընդհուպ մոտեցել ենք գերիների փոխանակման, մեր գերիների վերադարձի գործընթացի մեկնարկին: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն դեկտեմբերի 14-ի իր ուղերձում:


«Շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների՝ պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին: Մեր մտածումը հետեւյալն է. այս փուլում պիտի սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես Ադրբեջանի եւ Կարմիր խաչի կողմից, որից հետո ավելի շատ կենտրոնանանք գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների փնտրտուքի վրա, որոնց մի մասը, հնարավոր է, գերեվարված լինեն: Սա նույնպես շատ բարդ գործընթաց է, եւ այստեղ էլ ակնկալում եմ մեր քաղաքացիների, առավելեւս՝ գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների ընտանիքների անդամների ըմբռնումը», - ասել է նա:


Վարչապետի խոսքով, նոր թափով պիտի տեղի ունենա նաեւ զոհվածների մարմինների փնտրտուքը եւ չճանաչված մարմինների ճանաչման գործընթացը, եւ ամեն ինչ արվում է՝ այս գործընթացն օր առաջ ավարտելու համար, բայց, ցավոք, մինչեւ տարեվերջ չենք կարողանա այն լրիվ ավարտել:


«Եւ ուզում եմ ընդգծել նաեւ, որ գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների որոնողական աշխատանքների համար ընդհանուր առմամբ շատ կարեւոր է միջավայրի բարելավումը, որպեսզի ընդհանուր միջավայրի բարելավում տեղի ունենա, որովհետեւ, ինչպես հասկանում եք, այդ պրոցեսի արդյունավետությունը միայն մեզնից չէ կախված, եւ մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի միջավայրը բարելավվի, եւ այս հարցերում լինենք, կարողանանք աշխատել ավելի արդյունավետ», - եզրափակել է Փաշինյանը: