20.04.2025
Արայիկ Հարությունյանի և Ռուսլան Իսրայելյանի խոսակցության սկանդալային ձայնագրությունը
prev Նախորդ նորություն

Արցախի հարավում հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորվել են 3 պահեստազորայիններ

Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինված սադրանքի, ինչի արդյունքում մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության բանակը:


«Իրականությունն այն է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:


Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն», - ասված է հաղորդագրության մեջ:


 


 

ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի հետ մարտերում նահատակված 36 զինծառայողի անուն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար