23.11.2024
Արմեն Սարգսյանն ու Արարատ Միրզոյանը մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ
prev Նախորդ նորություն

Արայիկ Հարությունյանի և Ռուսլան Իսրայելյանի խոսակցության սկանդալային ձայնագրությունը

Քաղաքագետ, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Էդգար Էլբակյանը վերծանել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ու Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի խոսակցության սկանդալային ձայնագրությունը։


Էլբակյանը զրույցը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում.


«ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Ռուսլան Իսրայելյանի այս հեռախոսազրույցն, ըստ ամենայնի, կայացել է 2020 թ․ նոյեմբերի 4-9-ը։


Կից ներկայացնում եմ զրույցի սղագրությունը՝ առանց մեկնաբանությունների․ դրանք ավելորդ են։


ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ - Ամեն դեպքում պետք չի իլա̈լ պեցո̈ւր ծելեվիզրավ ասած (դժվար է հասկանալ, թե ինչը նկատի ունի, և կոնկրետ որ օրն է կայացել զրույցը – Է․Է․)։ Մարդիկ…
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Հակառակը, թող զգաստանան, կռեվը շո̈ւտ վընն անին ժամերի ընթացքում, խրեգ քաղաքական պեների մեջ ընգնին… Կենումն թորքերը Ստեփանակերտը յօր օնին… Էս անգյունի յիրա ծիգըն տամ։


ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ - Արայի՛կ, եթե ընդեղան ո̈ւրանք քեզ խանգարումըն, ընդեղ փորձինք լուծինք հարցը։ Սրանց լա̈վը քունեմ, եթե Ղարաբաղը կօզիք, քինանք, կտորինք լոխճին ընդեղ… Բացատրեցե՛ք, բացատրեցե՛ք, ըսեցիք՝ «արյա՛, ա՛ բոզի տղեք, եթե կա̈նք դեղ, կիլանընք լոխ կտորինք՝ նիկոլ-միկոլ, կնգանավ, մնգանավ»։
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Տասը օր ա՝ ասում ում՝ մարդ տվեք՝ Ստեփանակերտը պահիմ։


ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ - Ու մարդ չըն ղարկում։
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Տասը օր ա՝ ասում ում… Ստեփանակերտը մնացալ ա էրկու կաղլեգու հույսին։ Սաղ «26»-ը (Ստեփանակերտի մատույցների «26-ի դիրքերը» – Է․Է․) էն ա տեռտակ։


ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ - Օնիկը հի՞նչ ա ասում։
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - «26»-ավը վեր շոռ տան, քմակավը նի մտնին։ Հի՞նչ։


ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ - «26»-ումը, էն ա իլա̈լ, մարդ օնինք դեղ։
ԱՆԾԱՆՈԹ ՁԱՅՆ - … Էննընք դիտարկումընք լոխ…
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Արա դե … էրկու մարդ օնինք, էրկու մարդավ պոստ պահել ա ինում, քանի՞ մարդըն։


ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ - Արայի՛կ, մհենգ արտիլերյին կռեվ ա։ Կարևորը տսնաս՝ շտղավըն կյա̈մ, տինիս, վեր թակիս, սօր պեխոտավ պեն պահելը տիժեր ա։
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Արա, տռնըլան չի, տիյընք ըրալ, վեր հսալ ա Շուշի։ Մինչև մհենգ հըսալ ա Շուշի, շտեղընք արտիլերյի կռիվ անում։ Կռեվ ընելավ եկալըն, հսալ Շուշի։


ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ - Դե էն ո̈ւրգոնեն զանգ ում տամ՝ ասիմ զաստավավը կալոնա ա պիցրանում, հլո̈րվում բիդի Զառիսլու, քա̈մըն, պիցրանում Շուշի։ Արտիլերիան՝ սուս ըրած։
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Ա դե քառասուն հետ ասումըս, ես էլ ասում ում՝ կա վեչ լի, պրծած ա, պրծած ա։ Վեչ արտիլերիան ա կարում գործ անի, վեչ էլ… Ես հի՞նչ անիմ մերը քունածը։ Թողիմ՝ Ստեփանակերտը նի մտնին, պրծնի, ասին՝ «պա՜հ, պա խե՞ ասալ չըք, մունք ոգևորված, սաղ ազգը էն ա ոգևորված՝ Շուշին յօրընք օնում»։ Հանցա մայիսի 8-ը ինի 92 թվին։
ԱՆԾԱՆՈԹ ՁԱՅՆ - … Կիրու մեր, տի պեն չկա։


ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ - … Եթե տսնաս քեզ խանգարումըն, ասե… ես էննում տիյեր։
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Հա, լյավ, դավայ։ Լյավ, ըսըլանում»։


Նշենք, որ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Ռուսլան Իսրայելյանը հաստատել է. «Այո, իմ խոսակցությունն է։ Ցավոք, չգիտեմ՝ ով է ձայնագրել»։