24.11.2024
Մենք մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը. վարչապետ
prev Նախորդ նորություն

Ի՞նչ անել, ինչպես ապրել. ՀԱՍԱԿ-ը հանդիպել է Շուշիի քաղաքապետի ու բնակիչների հետ

Նոյեմբերի 28-ին «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի և Շուշիի մի շարք բնակիչների հետ, որոնք պատերազմի օրերին տեղափոխվել էին Երևան:

Շուշեցիները կուսակցության անդամներին ներկայացրեցին ստեղծված իրավիճակը, քննարկեցին այն խնդիրները, որոնց առաջ են հայտնվել այսուհետ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած քաղաքի բնակիչները, առկա սոցիալական վիճակը: Ամենագլխավոր խնդիրը, որ բարձրացրեցին նրանք, իրենց կարգավիճակի հարցն է, որը հստակեցված չէ՝ փախստական են, թե ոչ և ըստ այդմ էլ ինչ աջակցություն պետք է ստանան պետությունից:

Բնակիչները նաև մի շարք այլ խնդիրներ ունեն, օրինակ, բանկային ավանդների հետ կապված, վարկերի, իրենց սեփականության՝ անշարժ և շարժական գույքի հետ կապված հարցեր և այլն:

ՀԱՍԱԿ նախագահ Արման Ղուկասյանը հավաստիացրեց, որ ուշադրության կենտրոնում կպահեն այս հարցերը, կներկայացնեն դրանք պատկան մարմիններին՝ հնարավորինս փորձելով օր առաջ աջակցել դրանց լուծմանը կամ ժամանակավոր լուծումների հարցում:


Нет описания.

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ևս մեկ հանդիպում անցկացնել ամփոփելու արդյունքները, ինչպես նաև նման ձևաչափի հանդիպումներ անցկացնել Արցախի այլ բնակավայրերի բնակիչների հետ: