23.11.2024
«Կարանտինի մասին» օրենսդրական փաթեթը կամայականության դրսեւորում է. Չալաբյան
prev Նախորդ նորություն

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 108 դեպք, ապաքինվել՝ 471 մարդ

Սեպտեմբերի 8-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 108 դեպք, ապաքինվել՝ 471, մահացել՝ 3 մարդ: Բացասական թեստերի քանակը 1 756 է։ Դրական է կատարված թեստերի մոտ 5,8 տոկոսը։


Ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.


Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 44 953
Առողջացածներ - 40 592
Փաստացի բուժվողներ -3 182
Ընդհանուր թեստեր - 221 041
Մահվան ելքեր - 903
Մահվան ելքեր այլ պատճառով – 276


Մահացած քաղաքացիների մասին առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ պացիենտները եղել են 62 (կին), 57 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 276 է: