23.11.2024
Դիմակ կրելու պարտադրանքը թուլացվում է. պարետի նոր որոշումը
prev Նախորդ նորություն

Հայաստանը դիտարկում է սիրիահայերին COVID-19-ի դեմ պայքարում օգնելու հարցը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ անցկացվում են քննարկումներ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են օգնել Սիրիայում բնակվող հայերին կորոնավիրուսի դեմ պայքարում:


«Արմենպրես»–ի մամուլի սրահում կայացած ասուլիսին նա հայտնեց, որ Սիրիայի հայերը ոչ միայն ֆինասական, այլև առողջապահական խնդիրների են բախվում:


«Այո, այդ հարցը կա և այն բարձրացվեց սիրիահայ մեր հայրենակիցների կողմից: Դիտարկում ենք, թե ինչպես կարող ենք օգնել: Խնդիրը դեղամիջոցների հետ է կապված, ամենատարրական դեղամիջոցներն անհասանելի են դարձել: Այժմ մտածում ենք, թե հաջորդ կարճ ժամկետում ինչպես կարող ենք օգնել մեր հայրենակիցներին»,-հավելեց Զարեհ Սինանյանը:


Նշնեք, որ Սիրիայում մոլեգնող կորոնավիրուսի ճգնաժամի մասին, որի հետևանքով ծանր կացության մեջ է հայտնվել հայ համայնքը: Զգացվում է դեղորայքի ու մասնագետների սուր անհրաժեշտություն: