23.11.2024
Լոռիում ոստիկանը կաշառք է ստացել ապօրինի անտառահատման դեպքերը կոծկելու դիմաց. ՀՔԾ
prev Նախորդ նորություն

Դիմակ կրելու պարտադրանքը թուլացվում է. պարետի նոր որոշումը

Դիմակի կրում անձնական օգտագործման մեքենաներում այսուհետ պարտադիր չէ: Այս մասին ասված է Միասնական տեղեկատվական հարթակի տարածած հաղորդագրության մեջ։


Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․


«Այսուհետ դիմակի կրումը պարտադիր չէ


անձնական օգտագործման մեքենաներում


գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն խոսքը չի վերաբերում պատմամշակութային վայրեր այցելություններին, ուխտագնացություններին, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավներին, էքսկուրսիաներին, քայլարշավներին, ուղևորություններին և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությանը»։