23.11.2024
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից
prev Նախորդ նորություն

ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ. azatutyun.am

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ, «Ազատությանը» հայտնել է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը:


Խաչատրյանն ասել է, որ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել, բայց չի մանրամասնել՝ ինչ հոդվածներով։ «Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում և այն որակում է ապօրինի»,- նշել է նա։


Փաստաբանը նաև նշել է, որ քիչ հավանական է, որ նիստը կայանա այսօր, քանի որ շատ են գործի մասին նյութերը և ժամանակ է պետք դրանց ծանոթանալու համար:


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր ավելի վաղ անցկացված փակ, գաղտնի քվեարկություններով խորհրդարանը համաձայնություն տվեց ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն: