14.04.2025
Նալբանդյան փողոցում հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ
prev Նախորդ նորություն

Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկվար Գագիկ Ծառուկյանը հունիսի 16-ի երեկոյան դուրս եկավ ԱԱԾ-ից, որտեղ նա հարցաքննվում էր ժամեր շարունակ: Նա մեկնաբանություններ չտվեց և հեռացավ:


Մամուլը հայտնում է, որ Ազգային անվտանգության ծառայությունը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ ԱԱԾ-ն և Դատախազությունն այս տեղեկավությանը դեռևս չեն արձագանքել: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկատվությունը:


Ծառուկյանի պաշտպաններից Սմբատ Մինասյանը հայտնել է, որ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվում և այդ գործընթացը դեռ չի ավարտվել, հետեւաբար դեռ չի ներկայացվել նաեւ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն:


Պաշտպանը նշել է, որ այս պահին քննչական գործողությունների մեջ են եւ ավարտից հետո հանդես կգան հայտարարությամբ:


Ազգային ժողովն այսօր կողմ քվեարկեց ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և ազատազրկելու գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրերին:


ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմաբակցությունները բոյկոտեցին քվերակությունը: Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և ազատազրկելու գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրերը հաստատվեցին կառավարող «Իմ քայլը» խմբակցության քվեարկությամբ: