23.11.2024
Արամ Առաջին. Տկար Հայաստանը չի կարող ազգի իրավունքների պահանջատերը դառնալ
prev Նախորդ նորություն

Ապրեսյան. Հայաստան այցելած զբոսաշրջիկների 45% բաժին է ընկնում ՌԴ-ին

Հայաստան այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճել է: Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ղեկավար Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով, ՀՀ-ը գտնվում է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենահասանելի երկրների եռյակում: Հանրապետությունը ոչ վերջին հորիզոնականներն է զբաղեցնում ամենահետաքրքիր զբոսաշրջային ուղղությունների առումով: Ռուսաստանցիները նախընտրում են այցելել Հայաստան ոչ միայն ամռանը և աշնանը, այլ նաև Ամանորին:

Ապրեսյանը նշել է, որ նախորդ տարի Հայաստան այցելած մեկ միլիոն 192 հազար զբոսաշրջիկների 45% բաժին է ընկնում ՌԴ-ի քաղաքացիներին: ՌԴ-ից հետո Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվով երկորդ հորիզոնականում է Վրաստանը, նրանք հաջորդում է ԵՄ երկրները միասին վերցրած, իսկ այնուհետև՝ Իրանը:

Վերջինս ՀՀ կառավարության կողմից համարվում է ամենահեռանկարային շուկաներից մեկը զբոսաշրջիկներին ներգրավվելու տեսանկյունից: Քննարկվում է նաև Չինաստանից զբոսաշրջիկների ներգրավման հարցը: