22.11.2024
Բժեզինսկին ԱՄՆ-ին և Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով գնալ փոխզիջման
prev Նախորդ նորություն

Գերմանացի քաղաքագետ. Ուկրաինան ԱՄՆ-ի համար Ռուսաստանի հետ առճակատման հարթակ է

Ամերիկյան քաղաքական գործիչների համար Ուկրաինան Ռուսաստանի հետ առճակատման ցանկալի հարթակ է: Այդ մասին Telepolis հանդեսում նշել է գերմանացի սոցիոլոգ և քաղաքագետ Արնո Կլեննեն: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ում ամերիկյան գեներալները վաղուց ցանկանում են ուկրաինական հակամարտության երկրորդ ճակատը բացել Եվրոպայի տարածքում և Մինսկի համաձայնությունները նրանք լուրջ չեն ընկալում:

Կլեննեն նշել է, որ ամերիկյան քաղաքական գործիչների մոտ գերակա է Ուկրաինայում հիբրիդային պատերազմի միջոցով իրենց ռազմական ներկայությունը ամրապնդելու ցանկությունը՝ դրանով սրելով աշխարհաքաղաքական հակամարտությունը Ռուսաստանի հետ: Քաղաքագետը նշել է, որ Վաշինգտոնին չի հուզում Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան և եվրոպական քաղաքականությունների միջև եղած տարբերությունները՝ ԱՄՆ-ն իր ծրագրերում հաշվի է առել նաև Եվրոպայի ինքնագլուխ գործելու դրսևորումները այդ հարցում:

Կլեննեն կարծում է, որ Վաշինգտոնը կարող է չմտահոգվել, թե Ուկրաինան վերածվում է հակամարտության գոտու, քանի որ Կիևը Վաշինգտոնից շատ հեռու է գտնվում: Ըստ նրա, ԱՄՆ-ը, ի տարբերություն Եվրոպայի, Ռուսաստանից տնտեսական կամ էներգետիկ կախվածություն չունի և ԱՄՆ-ի պատժամիջոցների բացասական հետևանքները, ուկրաինական ճգնաժամի բոլոր հետևանքները ընկնում են ԵՄ-ի հարուստ երկրների վրա:

Քաղաքագետը նշել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային զենքի մատակարարումներով ցանկանում է Ռուսաստանի համար լրացուցիչ տնտեսական խնդիրներ սադրել, հասնել հասարակության կողմից Վլադիմիր Պուտինի նկատմամբ վստահության կորստին և իշխանափոխության՝ հօգուտ "նոր Ելցինի", որպեսզի Ուսաստանը կորցնի ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական մրցակցի և Չինաստանի երկարաժամկետ դաշնակցի կարգավիճակը: Կլեննեն հավելել է, որ Ուկրաինայի խաղաղ բնակչությունը, անկախ այն հանգամանքից, թե ում են նրանք աջակցում՝ Կիևին, թե ապստամբներին՝ հաշվի չեն առնվում: Նրանք մնալու են քաղաքականության զոհերը: