23.11.2024
Խախտվել են «Հարավկովկասյան երկաթուղու» և ՀՀ օրինական շահերը. գլխավոր դատախազություն
prev Նախորդ նորություն

ԱԺ-ում ապրիլյանի դեպքերն ուսումնասիրման հանձնաժողովը ցանկանում է ևս մի քանի ամիս

ԱԺ-ում ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեության ժամկետը հարկավոր է երկարաձգել: Որոշման նախագծի քննարկման ժամանակ այս մասին այսօր հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ աշխատանքի ծավալը մեծ է և հատկացված ժամանակը բավարար չէր բոլոր պատասխանները ստանալու համար: 


Նրա խոսքով, մինչ օրս հանձնաժողովն ուսումնասիրել է շուրջ 2684 էջ ծավալով 147 տեքստային եւ 14 գրաֆիկական քարտեզներ, տեղեկատվական-վերլուծական-հետախուզական, զորքերի կառավարման օպերատիվ եւ այլ բնույթի գաղտնի եւ հույժ գաղտնի փաստաթղթեր: Այս ամիսների ընթացքում քննվել են տասը զինծառայողներ, ինչի արդյունքում կազմվել և հնչել են շուրջ 415 հարցեր, որոնց առնչությամբ ստացվել են հետաքրքիր տեղեկություններ և պարզաբանումներ, կատարվել ճշտումներ:


«Վերջնական փուլը իրականացնելու ենք պաշտոնյաների ցանկով, որոնց պատրաստվում են լսել հանձնաժողովում: Նրանց քանակը կարող է հասնել 40-ի, այդ թվում և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է: Մեր գնահատմամբ՝ դա կտևի մի քանի ամիս»,- ասաց նա: