23.11.2024
Թուրքիայի բանակին են տրամադրվել MRAP Vuran նոր զրահամեքենաներ
prev Նախորդ նորություն

Թրամփն Էրդողանին 100 մլրդ դոլարի գործարք է առաջարկել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին 100 մլրդ դոլարի առեւտրային գործարք է առաջարկել եւ պատժամիջոցների հետ կապված իրավիճակի կարգավորման «շրջանցող ճանապարհ», որոնք Վաշինգտոնը խոստացել էր Անկարայի դեմ սահմանել ռուսական C-400 ԶՀՀ-ի գնման համար, հայտնում է Washington Post-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:


Պարբերականի աղբյուրները հայտարարում են, որ ԱՄՆ եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը միտված ամերիկացի առաջնորդի այդպիսի առաջարկներ են պարունակվում նամակում, որն անցյալ շաբաթ ուղարկվել էր թուրք նախագահին:


Պարբերականի գնահատմամբ՝ Թրամփի առաջարկները, հավանաբար, «զայրույթ կհարուցեն» ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրների առնվազն մի մասի շրջանում, որոնք անցյալ ամիս աջակցել էին Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության պատճառով նրա դեմ պատժամիջոցների սահմանմանը:


Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 12-13-ը այց կկատարի ԱՄՆ եւ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ կքննարկի նորագույն կործանիչների, ռուսական եւ ամերիկյան C-400 եւ Patriot ՀՀՊ համակարգերի գնումը, ինչպես նաեւ Սիրիայի իրավիճակը: