5.07.2025
Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան ՀՀ-ն, Բելառուսը և Ադրբեջանը. Շարմազանով
prev Նախորդ նորություն

Դավիթ Տոնոյանը հոսպիտալում այցելել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայողին

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է Մուրացանի կենտրոնական հոսպիտալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։


«Նախարարն առաջին հերթին այցելել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող շարքային Գևորգյան Արթուրին։ Արթուրի առողջական վիճակի մասին նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է բժիշկների հետ, հանդիպել ծնողներին։ Արթուր Գևորգյանի վիճակը ներկայումս կայուն է։


Դավիթ Տոնոյանը շրջել է հոսպիտալում, հանդիպել այլ հիվանդների, ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանի և հոսպիտալի պետի հետ քննարկել հոսպիտալում բուժման կազմակերպման հետ կապված հարցեր»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։


 

ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում. Բաղդասարյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով