25.11.2024
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 525 կգ պլաստմասե տարա
prev Նախորդ նորություն

ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ուղղված է մեր կյանքի որակի բարձրացմանը. Զոհրաբ Մնացականյան

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը շատ արդյունավետ գործիք է՝ ամրապնդելու և առաջ տանելու այն բարեփոխումների և երկրի զարգացման օրակարգը՝ օգտագործելով չափանիշներ, օգտագործելով համագործակցություն, որը ծառայում է մեր ազգային նպատակներին:


Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով Ազատություն ռադիոկայանի հարցին, հայտնում է ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:


Հունիսի մեկից ուժի մեջ մտավ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը: Այն ութսուն տոկոսով, փաստորեն, գործելու է մինչև համաձայնագրի վավերացումը Եվրամիության բոլոր անդամ երկրների կողմից: «Պարո՛ն նախարար, Ձեր կարծիքով ի՞նչ հեռանկարներ է բացում Հայաստանի առջև այս համաձայնագիրը», - ասված է նախարարին ուղղված հարցում:


«Գիտեք, շատ հստակ է, որ այս համաձայնագիրը մեր ձեռքում շատ արդյունավետ գործիք է՝ ամրապնդելու և առաջ տանելու այն բարեփոխումների և երկրի զարգացման օրակարգը՝ օգտագործելով չափանիշներ, օգտագործելով համագործակցություն, որը ծառայում է մեր ազգային նպատակներին:


Սա միգուցե այդ լավագույն օրինակներից է, երբ արտաքին քաղաքականությունը ծառայում է ներքին նպատակներին, այս պարագայում մեր երկրի ինստիտուցիոնալ, նորմատիվ զարգացումն ապահովելուն, մեր երկրի հասարակության կյանքի որակը բարձրացնելուն՝ ուղղված մեր ներքին նպատակներին, որի համար օգտագործվում է միջազգային համագործակցությունը, այս դեպքում, Եվրամիության հետ համագործակցությունը», - նշել է Մնացականյանն իր պատասխանում: