4.08.2025
ՀՀ իշխանությունները պարտավոր են պաշտոնական տեսակետ հնչեցնել Արցախի դեպքերի մասով
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 525 կգ պլաստմասե տարա

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր փորձն է կանխել: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից:


Հունիսի 3-ին Արևելյան մաքսատուն-վարչության «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետի աշխատակիցները զննման են ենթարկել մաքսային հսկողության գոտուց դուրս կայանված բեռնատար ավտոմեքենան, ինչի արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսոկողությունից թաքցված 1050 հատ, ընդհանուր քաշով 525 կգ պլաստմասե տարա: Պարզվել է, որ քաղաքացին բեռը ներկրել է Վրաստանից և մաքսային ձևակերպումներից խուսափելու նպատակով փորձել է չհայտարարագրել այն:


Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, հայտնաբերված ապրանքը և բեռնատար ավտոմեքենան կապարակնքնվել են և ուղարկվել մաքսային պահեստ՝ հետագա քննության համար:

ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ուղղված է մեր կյանքի որակի բարձրացմանը. Զոհրաբ Մնացականյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
04.08.2025
Վաշինգտոնում հնարավո՞ր է Փաշինյան-Ալիև հանդիպում. Երևանն ու Բաքուն լռում են