25.11.2024
Պեսկովն ասել է, որն է Պուտինի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է «Սկրիպալի գործով» ԵՄ հայտարարությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Արտյոմ Կոժինն ափսոսանք է հայտնել, որ Եվրամիությունը հետեւել է Մեծ Բրիտանիայի օրինակին ՌԴ հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապես Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով ռուսական կողմին մեղադրելու հարցում, գրում է «ՌԻԱ Նովոստի»–ն։


«Մարտի 22-ին՝ Եվրախորհրդի նիստում, Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ընդունված հայտարարությունն ափսոսանք է առաջացնում։ ԵՄ կողմից օգտագործված ձեւակերպումը, որով պատահածի պատասխանատվությունը վերագրվում է Ռուսաստանին միայն այն հիմքով, որ չկա այլ ճշմարտանման այլընտրանք, ըստ էության, չհիմնավորված մեղադրանք է»,–հայտարարել է նա։